Վրաստանի իրավապահների կողմից սպանության փորձի և անձի առևանգման մեղադրանքներով հետախուզվողին 4 տարի անց հայտնաբերեցին հայ իրավապահները
16.06.2014 11:28
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 13-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Ամիրյան փողոցի թիվ 12 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1974 թ. ծնված Ռոբերտ Ա.-ին, որը 2010 թ. փետրվարի 5-ից Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի և անձի առևանգման մեղադրանքներով:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: