Հետախուզվում էր Վրաստանի իրավապահների կողմից
05.08.2015 12:31
Հետախուզվողի հայտնաբերում
Օգոստոսի 4-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1955 թ. ծնված Միհրան Տ.-ին, ով 2014 թ. սեպտեմբերի 10-ից Վրաստանի ՆԳՆ կողմից հետախուզվում էր Վրաստանի քրեական օրենսգրքի 180 հոդվածի 3-րդ մասի /խարդախություն/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: