ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վրաստանի ՆԳ նախարարության պատվիրակությունը Հայաստանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Վրաստանի ներքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաիձեի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց Հայաստանի և Վրաստանի ոստիկանական կառույցների գործընկերային հարաբերությունները և համատեղ աշխատանքի վերածված համագործակցությունը, որն արդեն լուրջ արդյունքներ է տվել:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ալեքսանդր Չիկաիձեն համոզմունք հայտնեց, որ հայ և վրացի իրավապահների ավանդական գործակցությունը հանցավորության դեմ պայքարում կշարունակվի և ավելի կխորանա:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը Ալեքսանդր Չիկաիձեին նվիրեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանը և պարգևատրեց  «Համագործակցության ամրապնդման համար»  մեդալով: