Վարդենիսում մի քաղաքացի հրացան է հանձնել, իսկ Իջևանի մի առանձնատնից ոստիկանները 21 փամփուշտ են հայտնաբերել
13.05.2015 09:19
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1982 թ. ծնված Ռոբերտ Մ.-ն կամավոր հանձնել է «Իժ-43Մ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան:
***
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, անձնագրավորում կատարելու նպատակով, այցելել են 1978 թ. ծնված Աղվան Գ.-ի առանձնատուն, որտեղ, պահարանի վրա, հայտնաբերել են 7.62 մմ տրամաչափի 21 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: