Վրաստանի քաղաքացին Դոնեցկի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով
27.12.2014 11:29
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 26-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի, 1980 թ. ծնված Զազա Շ.-ն, որը 2010 թ. դեկտեմբերի 9-ից Ուկրաինայի Դոնեցկի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: