57-ամյա կնոջը վրաերթի ենթարկած և փախուստի դիմած ավտոմեքենայի վարորդին հայտնաբերեցին
30.04.2015 10:01
Բացահայտում են վետերանները
Ապրիլի 27-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից Բագրատունյաց փողոցի թիվ 26 շենքի դիմաց 1958 թ. ծնված Լալա Ա.-ին վրաերթի ենթարկելու մասին:
Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վետերանների խորհրդի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 29-ին, ժամը 13.10-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 44 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Գեղամ Կ.-ն:
Նա բացատրություն է տվել, որ նշված վրաերթը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը և դիմել փախուստի:
Կատարվում է քննություն: