2016 թ. դեկտեմբերի 12-ին վրաերթի ենթարկված 89-ամյա կինը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է
30.01.2017 17:40
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ 2016 թ. դեկտեմբերի 12-ին, ժամը 10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան քաղաքի Հ. Հովսեփյան փողոցի թիվ 4 հասցեի մոտ վրաերթի էր ենթարկել 1928 թ. ծնված Ծաղիկ Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հունվարի 27-ին, ժամը 23.10-ին, Ծաղիկ Մկրտչյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: