ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հոկտեմբերի 20-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ճանապարհային ոստիկանության բարեխիղճ և սրտացավ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով՝ իր անունից շնորհակալություն հայտնել բոլոր ճանապարհային ոստիկաններին։
Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության որակն ավելի բարձրացնելու խնդիրներին՝ ընդգծելով, որ ճանապարհային ոստիկանները քաղաքացիների հետ շփումներում պետք է լինեն ավելի բարեկիրթ ու կոռեկտ, առաջնորդվեն բացառապես օրինականության սկզբունքով, գործեն օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում՝ բացառելով կոռուպցիոն ցանկացած դրսևորում։ «Մենք ոչ ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն։ Կոռուպցիոն դրսևորում ցուցաբերած ցանկացած ծառայող, անկախ պաշտոնից ու կոչումից, պատժվելու է խստագույնս»-նշեց Վալերիյ Օսիպյանը։
Ոստիկանության պետը հավաստիացրեց, որ բարեխիղճ ու սրտացավ ծառայողներն ըստ արժանվույն կգնահատվեն, իսկ ճանապարհային ոստիկանի և, առհասարակ, ոստիկանի պատիվն ու արժանապատվությունն իրենց գործողություններով արատավորող ծառայողները համակարգում տեղ չունեն։ «Ես կանգնած եմ նվիրված ծառայողի կողքին՝ շարքայինից մինչև գնդապետ, որոնք իրենց սրտացավությամբ ավելացնում են մեր ոստիկանական մեծ ընտանիքի նկատմամբ հասարակության տածած հարգանքն ու վստահությունը»-ընգծեց Վալերիյ Օսիպյանը։
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդիրներին՝ ոստիկանության պետը հանձնարարեց ներողամտություն չցուցաբերել այն վարորդների նկատմամբ, որոնք կոպիտ կերպով խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Այս առումով Վալերիյ Օսիպյանը ճանապարհային ոստիկանության ղեկավարության տվեց պարտադիր կատարման ենթակա կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։