Վանաձորում խուլիգանության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
16.10.2015 10:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 14-ին, ժամը 11.30-ին, Վանաձոր քաղաքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Հովհաննես Պ.-ն, որը հոկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /Խուլիգանությունը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: