Հայտնաբերեցին Երևանի Վարդանանց փողոցում
17.04.2015 10:33
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` ապրիլի 16-ին, ժամը 13.00-ին, Երևանի Վարդանանց փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման է ենթարկվել ապրիլի 15-ից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 1988 թ. ծնված Ալիկ Ն.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: