ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տանը մաքրման աշխատանքներ կատարելիս զենք-զինամթերք է գտել

Ոստիկանության Մեծամորի բաժնի պրոֆիլակտիկայի խմբի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 13-ին, ժամը 11.00-ին, 1941 թ. ծնված  Ֆրունզիկ Ք.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի  93 փամփուշտ, գնդացրի ժապավեն և ազդանշանային 3 լուսարձակիչ ու հայտարարել, որ նշված զինամթերքը, որը պատկանել է իր մարտական ընկերոջը, որը զոհվել է 1993 թ. ապրիլի 15-ին ԼՂՀ Մարդակերտի շրջանում մարտական գործողությունների ժամանակ, գտել է նույն օրը, ժամը 10.00-ին, իր տան պատշգամբում մաքրման աշխատանքներ կատարելիս:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: