Տանիքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է բնակարանի առաստաղը
03.03.2014 15:56
Հրդեհ
Մարտի 1-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 127 տանը հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 14.00-ին հրդեհ է բռնկվել Զաքարիա Սարկավագի փողոցի թիվ 127 շենքի 2-րդ հարկի տանիքում, ինչի հետևանքով այրվել է բնակարանի առաստաղի մոտ 18 քմ տարածքը:
Հրդեհը մարվել է ժամը 14.10-ին` մարտական 2 հաշվարկի ուժերով:
Հրդեհի առաջացման պատճառը և վնասի չափը պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ԱԻՆ ՀՓՋ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: