Հետախուզվողը` Տանձուտում
04.10.2023 12:50
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 3-ին, ժամը 9-ին, Տանձուտ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1981 թ. ծնված Գոռ Ս.-ին: Նա հոկտեմբերի 2-ից Վաղարշապատի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: