Խարդախության մեղադրանքով հետախուզվողը՝ տան մատույցներում
09.01.2017 11:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունվարի 8-ին, ժամը 9.40-ին, իրենց տան մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Էրիկ Ս.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախություն) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: