Տաշիրի ոստիկանները պարզեցին հրդեհի պատճառը. հրկիզում էր
08.08.2019 15:30
Գույքի դիտավորությամբ ոչնչացում
Օգոստոսի 6-ին, ժամը 21.50-ին, ահազանգ էր ստացվել, որ այրվում է Տաշիր քաղաքի մի բնակչի խոտը:
Ոստիկանության Տաշիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տանը կից հողամասում, այրվել է խոտի մոտ 500 հակ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Տաշիրի քրեական հետախույզները հաջորդ օրը պարզել են, որ կրակայրիչով դիտավորությամբ խոտը հրկիզել է նույն փողոցի բնակիչ, 48-ամյա մի կին: Պատճառվել է մոտ 400 հազար դրամի վնաս:
Կինը տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: