Տաշիրի ոստիկանները հայտնաբերեցին հետախուզվողի
27.08.2019 11:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին, ժամը 12.25-ին, Տաշիր քաղաքի Երևանյան փողոցից ոստիկանության Տաշիրի բաժին բերման է ենթարկվել 52-ամյա Վարդան Շ.-ն, որը օգոստոսի 23-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու փորձը) 1-ին մասի մեղադրանքով։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: