Տաշքենդի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
25.12.2014 10:26
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 12.00-ին, ինքնակամ ոստիկանություն է ներկայացել Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի, 1986 թ. ծնված Կարեն Բ.-ն, որը 2014 թ. դեկտեմբերի 24-ից Տաշքենդ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ տրանսպորտային միջոց առևանգելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: