1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստը (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հուլիսի 7-ին Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի տասնհինգերորդ նիստին:
Նույն օրը տեղի ունեցած նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Կոլոկոլցևը:
Նիստին մասնակցեցին Միավորված կոլեգիայի անդամներ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից և Ռուսաստանի ՆԳ նախարարությունից, ինչպես և Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ կենտրոնական ապարատի վարչությունների պետերը:
Օրակարգը բաղկացած էր երկու հարցից.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳ նախարարության փոխգործակցության վիճակը՝ հետախուզման մեջ գտնվող, հետաքննությունից, նախաքննությունից ու դատաքննությունից խուսափող անձանց հայտնաբերման ու ձերբակալման, անհայտ կորած քաղաքացիների որոնման և չճանաչված դիակների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
2. Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի 2015 թ. աշխատանքային պլանի նախագիծը:
Օրակարգի առաջին հարցի վերաբերյալ զեկույցներով հանդես եկան.
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը,
Ռուսաստանի ՆԳ նախարարությունից՝ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գոլովանովը:
Օրակարգի առաջին հարցի շրջանակում քննարկվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳ նախարարության փոխգործակցությունը հետախուզման մեջ գտնվող, հետաքննությունից, նախաքննությունից ու դատաքննությունից խուսափող անձանց հայտնաբերման ու ձերբակալման, անհայտ կորած քաղաքացիների որոնման և չճանաչված դիակների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նշվեց, որ այդ ոլորտում ակնհայտ է երկու գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման միտումը:
Քննարկման արդյունքներով ընդունվեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի ՆԳՆ համատեղ որոշում:
Երկրորդ հարցի շրջանակում հաստատվեց Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի հերթական նիստի օրակարգը, որը տեղի կունենա 2015 թվականին, Ռուսաստանի Դաշնության տարածքում:
Նիստի ավարտից հետո ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հանդիպեցին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ: