Մեղադրանքը՝ սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ
30.10.2014 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները հոկտեմբերի 29-ին, ժամը 05.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գեղամ Գ.-ին, որը հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի /սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: