ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկային ծառայության թեմայով հանրային քննարկում Տավուշի մարզպետարանում

21.03.2022 15:15 Միջոցառումներ

Ոստիկանությունը շարունակում է պարեկային ծառայության թեմայով իրազեկման և հանրային քննարկումների միջոցառումները։ Մարտի 18-ին հերթական քննարկումը Տավուշի մարզպետարանում էր։ Մասնակցում էին ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ղեկավար կազմը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ։
Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչ Վլադիմիր Մինասյանը ներկայացրեց Տավուշի մարզում պարեկային ծառայության ներդրման, ծառայությունում աշխատանքի անցնելու վերաբերյալ մանրամասներ։
Պարեկային գնդի ծառայողներ՝ սերժանտ Մարիամ Կարապետյանն ու լեյտենանտ Դավիթ Դավթյանը խոսեցին պարեկային ծառայության Երևանի գնդում իրենց ծառայության մասին, ներկայացրին նաև պարեկային ծառայությունում օգտագործվող տեխնիկական միջոցները, որոնց օգնությամբ հնարավոր է անձին նույնականացնել տեղում՝ առանց ոստիկանական բաժին տանելու։
Սերժանտ Մարիամ Կարապետյանը անդրադարձավ հատկապես կին ոստիկանի գործառույթներին։ Նա նշեց, որ դեռ կա կարծրատիպ, թե կինը չի կարող լավ ոստիկան լինել, սակայն պարեկային ծառայությունում աշխատող կանայք կոտրել են այդ կարծրատիպը և իրենց գործընկերների հետ պատվով իրականացնում են հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ծառայություն։
Հանդիպմանը ներկա Տավուշի մարզի համայնքների ղեկավարները, ուսանողները և մարզի բնակիչներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին Տավուշում պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ։
Հանդիպման ավարտին ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալ պարեկային ծառայողական մեքենայի տեխնիկական հագեցվածությանն ու օգտագործվող սարքավորումներին։
Հիշեցնենք, որ տարեվերջին պարեկային ծառայությունը կգործի նաև Տավուշի մարզում։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի ստորաբաժանումում ծառայության անցնելու համար դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 15-ը՝ ոստիկանության կրթահամալիրում։