ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկումներ Տավուշում

01.03.2022 16:18 Միջոցառումներ

ՀՀ մարզերում շարունակվում են պարեկային ծառայության շուրջ հանրային քննարկում-հանդիպումները։ Փետրվարի 28-ին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության և պարեկային ծառայության ներկայացուցիչները Տավուշի մարզում էին։
Դիլիջանի պետական քոլեջի սովորողների հետ հանդիպմանը մասնակցում էր նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի ղեկավար կազմը։ Իրենց աշխատանքին անդրադարձան պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները։ Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության ներկայացուցիչը խոսեց ոստիկանության կրթահամալիրում անցկացվող հինգամսյա դասընթացների, քննությունների անցկացման ու անհրաժեշտ փաստաթղթերի մասին։
Հանդիպման ավարտին մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության ներկայացուցիչներին։
Հաջորդ հանդիպումը Իջևանում էր՝ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում։ Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության Իջևանի բաժնի ղեկավար կազմը, կրթօջախի սովորողները և ուսուցչական կազմը։
Ոստիկանության ծառայողները ներկայացրին կրտսեր պարեկի, պարեկի ու ավագ պարեկի գործառույթները, դրույքաչափերը և ծառայության անցնելու վերաբերյալ տեղեկատվություն։ Պարեկները քոլեջի սաներին ներկայացրին ծառայությունում օգտագործվող տեխնիկան ու դրանց հնարավորությունները։
Քոլեջի սաները և ուսուցիչները պարեկային ծառայության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին բանախոսներին։
Քոլեջի սովորողները հնարավորություն ունեցան ծանոթանալ նաև պարեկային ծառայողական մեքենային, ներսում առկա տեխնիկային և դրանց գործարկման մանրամասներին։
Հիշեցնենք, որ տարեվերջին Տավուշի մարզում կսկսի գործել պարեկային ծառայություն։ Իսկ մինչ այդ՝ փետրվարի 28-ից ապրիլի 1-ը, այն անձինք, ովքեր կցանկանան ծառայել պարեկային ծառայության Տավուշի ստորաբաժանումում, կարող են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել ոստիկանություն։