Տավուշի ոստիկանները հայտնաբերել են թմրանյութ
Ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս Տավուշի ոստիկանները հունվարի 31-ին պարզեցին, որ Արծվաբերդ գյուղի 36-ամյա մի բնակիչ տանն ապօրինի պահում է մարիխուանա: Ըստ տեղեկության` անցած տարվա հոկտեմբերին տղամարդը կանեփ էր հավաքել հանդամասում վայրաճ թփերից, պատրաստել թմրանյութ և պահել անձնական օգտագործման համար:
Նախաձեռնվեց քրեական վարույթ: Փետրվարի 1-ին, դատարանի որոշմամբ, կատարվեց խուզարկություն: Տան տանիքում հայտնաբերվեց 18 գրամ դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ, ավելի քան 8 գրամ նույն զանգվածով մի փաթեթ էլ ներկայացրել են տանտերերը:
36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: