1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

2017թ. 4-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացված աշխատանքային հանդիպումների վերաբերյալ

18.01.2018 11:31 Եռամսյակ
2017թ. 4-րդ եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից անցկացված աշխատանքային հանդիպումների վերաբերյալ

Իջևանի բաժին – ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Իջևանի բաժնի կողմից 2017թ. ընթացքում աշխատանքներ են իրականացվել ոստիկանության գործունեությունը լուսաբանելու, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումներ անցկացնելու և ոստիկանություն-հասարակություն կապը ամրապնդելու ուղղությամբ:
«Համայնքային ոստիկանության գործառույթները» և «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունները» թեմաներով կազմակերպվել և անց են կացվել աշխատանքային հանդիպումներ ՀՀ Տավուշի մարզի Իջևանի ենթաշրջանի մի շարք համայնքներում, որոնց ժամանակ առաջադրված հարցադրումներին տրվել են պարզաբանումներ, իսկ միջոցառման վերաբերյալ «Տավուշ» հեռուստաընկերության կողմից հեռարձակվել է հրապարակում:
Սերտ փոխհամագործակցություն է իրականացվել «1-02» հեռուստաշարի հետ, որին տրամադրվել է անհրաժեշտ տեղեկատվություն և ցուցաբերվել է համապատասխան աջակցություն:

Նոյեմբերյանի բաժին - 29.12.2017թ. ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի վարչական շենքի դահլիճում հանդիպում է տեղի ունեցել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների և տեղական լրատվամիջոցների հետ, որտեղ քննարկվել են բազմաբնույթ հարցեր, մասնավորապես` հասարակության և ոստիկանության կապի ամրապնդման, փոխհամագործակցության, փոխվստահության արդյունավետության, կատարվող բարեփոխումների, հանցավորության վիճակի, իրականացվելիք աշխատանքների և այլ հարցերի վերաբերյալ:

Դիլիջանի բաժին - 2017թ. դեկտամբերի 29-ին Դիլիջանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել տոնական հանդիպում, որին ներկա են եղել համայնքի ավագանին, հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների, ռուսական համայնքի, ԱԻ նախարարության Դիլիջանի բաժանմունքի, ԱԱ ծառայության, ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Դիլիջանի բաժնի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որը լուսաբանվել է «Դիլիջան» շաբաթաթերթի խմբագրի կողմից:

Տավուշի բաժին - 2017թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ Տավուշի բաժնում տեղի է ունեցել հանդիպում Բերդի տարածաշրջանի վետերանական կազմակերպության թվով 20 վետերանների հետ: Հանդիպման մասնակցել են նաև Տավուշի մարզի վետերանների խորհրդի նախագահը և Տավուշի վետերանների խորհրդի նախագահը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր` կապված վետերանների սոցիալ-կենցաղային պայմանների, ինչպես նաև վետերաների և ոստիկանության համագործակցության հետ: