ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի ոստիկանները ժամերի ընթացքում բացահայտեցին գողությունը

24.02.2022 16:44 Գողություն

Փետրվարի 22-ին 1-02 ծառայություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ գողացել են իր «Զիլ» բեռնատարի մարտկոցը: Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղի բնակչի ահազանգը փոխանցվում է ոստիկանության Տավուշի բաժին: Դեպքի վայր է մեկնում բաժնի օպերատիվ խումբը: Տուժած քաղաքացին ոստիկաններին հայտնում է, որ գողությունը կատարվել է փետրվարի 7-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, երբ իր մեքենան կայանված է եղել գյուղամիջյան ճանապարհին:
Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ստացվում են տեղեկություններ, որոնք նույն օրն էլ իրացվում են: Երեկոյան ժամը 20-ին, գողությունը կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվում մայրաքաղաքի Շենգավիթ համայնքի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Նա խոստովանում է, որ գողությունն արել է փետրվարի 11-ի առավոտյան ժամը վեցի սահմաններում:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է, դեպքի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: