Տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև փետրվարի 9-ի և 10-ի ոչ աշխատանքային օրերին` հերթափոխով, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն
09.02.2013 16:03
Հայտարարություն
Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի փետրվարի 18-ի ընտրությանը ըստ գտնվելու վայրի մասնակցելու համար այլ համայնքի հաշվառում ունեցող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողների կողմից լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է փետրվարի 11-ին:
Այդ առիթով տարածքային անձնագրային ծառայություններն աշխատելու են նաև փետրվարի 9-ի և 10-ի ոչ աշխատանքային օրերին` հերթափոխով, ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
ՀՀ ոստիկանություն