Տարեց կնոջ պայուսակը գողացողին հայտնաբերեցին
17.02.2015 10:01
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1960 թ. ծնված Վահան Հ.-ին և հրավիրել 1936 թ. ծնված Հասմիկ Խ.-ին:
Պարզվել է, որ Վահան Հ.-ն փետրվարի 14-ին Երևանի Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկի մոտ գողացել է Հասմիկ Խ.-ի պայուսակը, որի մեջ եղել է գումար և բջջային հեռախոս:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: