Տարեց տղամարդը վրաերթից երկու օր անց մահացավ
16.10.2018 14:23
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 13-ին, ժամը 10.50-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Երևանյան խճուղու և Ռ.Գասպարյան փողոցի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1933 թ. ծնված Արմեն Կարապետյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 19.55-ին, Արմեն Կարապետյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: