Տարոնի ոստիկանների բացահայտումը
Հունիսի 21-ին, ժամը 00.35-ին, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի մի ուսանող հաղորդում է տվել, որ նախորդ օրը Վանաձորի Երկաթուղայինների այգու սկզբնամասում իրեն է մոտեցել մի երիտասարդ, ներկայացել Ալավերդու բնակիչ Արեն, զանգելու նպատակով իրենից խնդրել բջջային հեռախոսը, որից հետո, օգտվելով իր անուշադրությունից և չարաշահելով վստահությունը, խարդախությամբ հափշտակել է այն՝ պատճառելով մոտ 90 հազար դրամի վնաս:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, Տարոնի քրեական հետախույզները խարդախություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել Հագվի գյուղի բնակիչ, 26-ամյա մի երիտասարդի: Խոստովանելով արարքը՝ նա հայտնել է, որ նշված բջջային հեռախոսն ինքը նետել է գետի ուղղությամբ:
Ձեռնարկվում են միջոցառումներ հեռախոսը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: