Տաքսու վարորդը քթոսկրի կոտրվածք է ստացել
Նոյեմբերի 12-ին, ժամը 04.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթոսկրի կոտրվածքով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Արմեն Զ.-ն և հայտնել է, որ վնասվածքն ստացել է Երևանի Գրիգոր Լուսավորչի և Իտալիայի փողոցների խաչմերուկում՝ վիճաբանության ժամանակ:
Պարզվել է, որ ժամը 01.30-ին անհայտ անձը նստելով նրա վարած «Տոյոտա Կորոլա» մակնիշի տաքսի ավտոմեքենան, հիշյալ փողոցների խաչմերուկում վիճաբանել և բռունցքով 2 անգամ հարվածել է նրա դեմքին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արմեն Զ.-ին նշված վնասվածքը պատճառել է 1986 թ. ծնված Արսեն Ե.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, ժամը 13.00-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: