«Տաք հետքերով» բացահայտվեց կեսգիշերին ռեստորանային համալիրի բակում կատարված սպանությունը (ԼՐԱՑՎԱԾ)
***
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի քննչական բաժնի, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, 1996 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը հիվանդանոցում ներկայացել էր որպես Հարություն Մ., կենցաղային հարցի շուրջ նախ վիճաբանել է Եղիշ Հ.-ի հետ, դանակով հարվածել նրա որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա վիճաբանությունը շարունակել է Ստեփան Մ.-ի հետ և դանակով հարվածել ու մահ է պատճառել նրան:
Հարություն Բ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: