Տելեգրամով հերոին էր ձեռք բերել․ Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը
05.05.2023 14:17
Թմրամիջոցի հայտնաբերում
Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները մայիսի 3-ին, ժամը 21.10-ին, Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցում ձերբակալել և բաժնի են տեղափոխել 43-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային փաթեթ՝ շագանակագույն զանգվածով։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը հերոին է, ձեռք է բերել Տելեգրամի միջոցով։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: