Տեխնիկական խնդիրը արագ կշտկվի. ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը
19.10.2012 17:00
Հայտարարություններ և ծանուցումներ
Տրանսպորտային միջոցների գրանցման և վարորդական վկայականների հատկացման էլեկտրոնային համակարգը սերվերի խափանման պատճառով չի գործում, ինչի հետևանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին:
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը և հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրները արագ լուծելու համար:
Ճանապարհային ոստիկանություն