Ոստիկանները 2009 թ.-ից հետախուզվողին ՌԴ-ից տեղափոխեցին Հայաստան
04.02.2019 14:57
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 2-ին, ժամը 15.10-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 46-ամյա Արտակ Ա.-ն, որը 2009 թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 178 հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 38-324 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելուն կամ վնասելուն հանցակցելը) 1-ին մասի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: