ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Դպրոցի տնտեսվարը տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին

21.10.2022 11:10 Գողություն
Դպրոցի տնտեսվարը տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է տվել գյուղերից մեկի դպրոցի տնօրենը: Ըստ հաղորդման` հոկտեմբեր ամսին դպրոցից գողացել են չօգտագործված, տուփի մեջ գտնվող սանհանգույցի լվացարանը` պարագաներով:
Նույն օրը բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն դպրոցի տնտեսվարին: Նա հայտնել է, որ լվացարանի գողությունը կատարել է ինքը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: