Խարդախության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
15.08.2022 10:43
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից օգոստոսի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 39-ամյա Էդգար Ա.-ն, որը 2020 թ.-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: