Հետախուզվողը վերադարձավ Հայաստան և տեղափոխվեց ոստիկանություն
01.10.2021 11:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 30-ին Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 39-ամյա Յուրի Մ.-ն, որը 2018 թ. հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: