Գողության և յուրացնելու մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան
30.03.2023 11:43
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների համատեղ օպերատիվ խմբի կողմից մարտի 30-ին Համբուրգ-Վարշավա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխվել 32-ամյա Հարություն Շ.-ն: Նա 2021թ. մարտի 19-ից ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 177-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հարություն Շ.-ն փոխանցվել է ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: