1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում

17.02.2013 12:27 Ընտրություններ
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, թե 8/31 ընտրատեղամասի ընտրողների ցուցակում տեղ է գտել 2968 Մամիկոն Լյովայի Միրիջանյանի անունը, ով մահացել է 2-3 տարի առաջ: Ըստ ահազանգողի՝ քաղաքացու մահվան մասին տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը, սակայն պատասխանատու մարմինները հարկ չեն համարել ցուցակներից հանել մահացածի անունը:
Տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում:
Բնակչության պետական ռեգիստրի պահոցի տեղեկությունների համաձայն՝ Մամիկոն Լևոնի /այլ ոչ թե՝ Լյովայի/ Միրիջանյանը (ծնված 23.01.1975 թ.), մահվան կապակցությամբ 06.04.2012 թ.-ին հանվել է Երևան քաղաքի Կողբի 2 փողոց տուն 1Ա հասցեի հաշվառումից, ուստի Մամիկոն Լևոնի Միրիջանյանի անհատական տվյալները չէին կարող առկա լինել 16.02.2013 թ.-ին հրապարակված ընտրողների ռեգիստրում:
Տեղեկացնում ենք նաև, որ Մ. Միրիջանյանի տվյալները առկա չեն եղել նաև 09.01.2013 թ.-ին հրապարակված ընտրողների նախնական ցուցակներում:
 
         ՀՀ ոստիկանություն