Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
17.01.2013 19:51
Պարզաբանում
«www.aravot.am» համացանցային կայքի 2013 թվականի հունվարի 17-ի «Հասցեները փոխվել են, բայց ընտրացուցակները մնացել են նույնը. նախընտրական առաջին խախտումները» հրապարակման համաձայն՝ Մարտունի քաղաքի Պռոշյան 8 հասցեն տեղափոխվել է Պռոշյան 10, բայց ընտրացուցակում դեռ Պռոշյան 8 է մնացել և Պռոշյան 10-ում նման մարդ չկա:
Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: ՀՀ ոստիկանությունը բազմիցս պարզաբանել է, որ ընտրողների ռեգիստրը ձևավորվում է բացառապես բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա:
Մարտունի քաղաքում վերջին հասցեավորումը իրականացվել է 2009 թվականի օգոստոս ամսին: Պռոշյան փողոց տուն 8 հասցեն վերահասցեավորման ընթացքում փոփոխության չի ենթարկվել և չի վերահասցեավորվել Պռոշյան փողոց տուն 10 հասցեի: Դրանք իրականում գոյություն ունեցող տարբեր բնակելի տարածությունների հասցեներ են:
ՀՀ ոստիկանություն