1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը

18.02.2013 18:39 Ընտրություններ
Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է հայտարարություն, որ Շենգավիթ համայնքի անձնագրային բաժնի կողմից ներկայացված թիվ 12/14 ընտրատարածքի ընտրացուցակներում կան անճշտություններ, Շիրակի 20շ., բն. 16 հասցում երկու անձի փոխարեն գրանցված են  են հինգ անձի անուններ: 
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է, որ վերը նշված հասցեում հաշված են ընտրելու իրավունքի ունեցող հետևյալ անձինք.
1. Գրիգոր Մովսեսի Դանիելյանը-14.05.2002 թ.-ից՝ մշտական հիմունքներով,
2. Անահիտ Արշավիրի Նիկալայանը-13.12.2000 թ.-ից՝ մշտական հիմունքներով,
3. Արմինե Սամվելի Հակոբյանը-24.08.2011 թ.-ից՝ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելու մասին տեղեկանքի հիման վրա,
4. Լևոն Հովհաննեսի Սարգսյանը՝ 28.10.2010 թ.-ից՝ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելու մասին տեղեկանքի հիման վրա,
5. Գոհար Թորգոմի Ադիլխանյանը՝ ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելու մասին տեղեկանքի հիման վրա:
Հայտարարությունում նշված հասցեում բոլոր անձանց հաշվառումներն իրականացվել են ՀՀ օրենսդրության պահանջների հստակ պահպանմամբ:
ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս պարզաբանում է, որ բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձն իրավասու է դիմելու անշարժ գույքի գտնվելու վայրի  անձնագրային ծառայություն՝ սեփականության կամ օգտագործման իրավունչ չունեցող անձին ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ սահմանված կարգով հաշվառումից հանելու խնդրանքով: 
Նշված անձանց հաշվառումից հանելու վերաբերյալ դիմում լիազոր մարմինը չի ստացել:
Հաշվառման հիմքերը գտնվում են Չարբախի անձնագրային ծառայությունում:
 
ՀՀ ոստիկանություն