Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը
05.05.2013 18:14
Ընտրություններ
www.a1plus.am, www.zham.am և www.armarchive.com համացանցային կայքէջերում զետեղված տեսագրության համաձայն` Երևան քաղաքի Նալբանդյան փողոց 104 հասցեի բնակիչ Անուշ Ղուկասի Չուբարյանը պնդել է, թե չի ճանաչում նշված հասցեում հաշվառված ընտրողներին, քանի որ նրանք գոյություն չունեցող մարդիկ են և հաշվառված են գոյություն չունեցող հասցեում:
Քաղաքացու տրամադրած տեղեկատվությունը ստուգվել է ոստիկանության կողմից և պարզվել, որ այն չի համապատասխանում իրականությանը:
Երևան քաղաքի Նալբանդյան 104 հասցեում գտնվում է բնակելի շենք, որի 4 բնակարանների վրա օրենսդրության պահաննջերին համապատասխան հաշվառված են 18 անձ /տարբեր ընտանիքների անդամներ/:
Ինչպես Ա. Չուբարյանի, այնպես էլ նշված հասցեի սեփականատերերից որևէ մեկի կողմից ոստիկանության Կենտրոնականի անձնագրային ծառայությունում երբևէ չի ստացվել համապատասխան դիմում` իրենց բնակելի տարածություններում հաշվառված և իրավատեր չհանդիսացող անձանց հաշվառումից հանելու վերաբերյալ:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ