Տեսախցիկներ՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում
25.11.2016 17:53
Հայտարարություններ և ծանուցումներ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2016 թ. նոյեմբերի 29-ից գործարկվելու են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Մհեր Մկրտչյան-Մելիք-Ադամյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: