ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վճարային տերմինալից գողացել էին 405 հազար դրամ. Թալինի քրեական հետախույզների բացահայտումը

09.02.2024 09:55 Գողություն

Շուրջ մեկ տարի առաջ՝ 2023 թ. հունվարի 27-ին, ոստիկանության Թալինի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում էր ստացվել։ Թալին քաղաքի Սպանդարյան փողոցի վճարային տեմինալից տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել էին 405 հազար դրամ։

Թալինի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնեի արդյունքում պարզվեց, որ նշված հանցագործությունը կատարել են 28 տարեկան երկու երիտասարդ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ Իրինդ գյուղի 28-ամյա բնակիչը հունվարի 31-ին ներկայացավ բաժին և խոստովանեց արարքը։
Կազմված փաստաթղթերը և երիտասարդը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: