Հրազդանի կիրճում հետախուզվող է հայտնաբերվել
22.03.2016 14:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները մարտի 21-ին, ժամը 20.15-ին, Հրազդանի կիրճում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Սամվել Կ.-ին, ով հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: