ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծանոթի պատճառած վնասվածքների առնչությամբ հետաքննություն է կատարվում

Հունվարի 13-ին, ժամը 22.30-ին, 1977 թ. ծնված Լուսինե Ի.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, իր ծանոթը՝ 1985 Գեորգի Ղ.-ն, ձեռքերով և ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Նույն օրը, ժամը 23.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գեորգի Ղ.-ն Բաղրամյան պողոտայի թիվ 59 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: