Դրամապանակը գողացել էր «Օպել Աստրա»-ից
08.02.2016 10:38
Գողություն
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, դրամապանակ գողանալու կասկածանքով, բերման էին ենթարկել 1994 թ. ծնված Հովհաննես Գ.-ին:
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ նա դրամապանակը գողացել է 1962 թ. ծնված Գալուստ Մ.-ի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայից:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: