«Հարց լուծողի» որոգայթում
2015 թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Շենգավիթի հետաքննության բաժանմունք նյութեր էին ստացվել, որ դեկտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1977 թ. ծնված Մարիամ Ս.-ն և հայտնել, որ որդուն Ջաբրաիլից Վայք զինծառայության տեղափոխելու համար իր ծանոթ Ռոմիկն իր ամուսնուց` 1968 թ. ծնված Գրիգոր Ա.-ից, վերցրել է 2.600 դոլար, սակայն խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է գումարին:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոմիկը 1985 թ. ծնված Ռոման Ղ.-ն է, ով հունվարի 26-ին ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: