Վիճաբանություն և փոխադարձ հարվածներ
Մարտի 20-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել ԻԻՀ քաղաքացի Հուսեյն Զ.-ն, ով հայտնել է, որ Ռոստոմի փողոցի 29 շենքի բնակարաններից մեկում վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նա վնասվածքները ստացել է հիշյալ բնակարանում իր ազգական Ջավադ Վ.-ի հետ վիճաբանելու ժամանակ՝ ձեռքերով իրար հարվածներ հասցնելու հետևանքով:
Մարտի 21-ին, ժամը 00.30-ին, Ջավադ Վ.-ն Ռոստոմի փողոցի 29 շենքի բակից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: