Նրան 10 տարի որոնում էին Սարատովի իրավապահները
02.10.2015 09:53
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում՝ բաժին է ներկայացել 1980 թ. ծնված Կարեն Ու.-ն, որը 2005 թ. ապրիլի 5-ից ՌԴ Սարատովի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: