Հերթապահության օրերին պահնորդը գողություններ է կատարել դրամապահոցից
Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել «Վիվասել ՄՏՍ» Մարտունու մասնաճյուղի պահնորդ, 1971 թ. ծնված Լյովա Ո.-ին:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2015 թ. նոյեմբերից մինչև ս/թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, իր հերթապահության օրերին` ոչ աշխատանքային ժամերին, շուրջ յոթ անգամ բանալիով բացել է մասնաճյուղի ներսում տեղադրված «Մոբի դրամ» ՓԲԸ-ին պատկանող տերմինալի դրամապահոցի դուռը և մաս-մաս գողացել շուրջ 150.000 դրամի մետաղադրամ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: